Մենք պայմանավորվածություններ ունենք Ռեալի և ՊՍԺ-ի հետ, առաջարկները հավասար են. Մբապեի մայր

Կիլիան Մբապեի մայրը խոսել է Մադրիդի «Ռեալից» և ՊՍԺ-ից որդուն ուղղված առաջարկների մասին, հայտնում է Kora Plus-ը:

«ՊՍԺ-ի հետ Մբապեի ապագայի վերաբերյալ նոր բանակցություններ չկան, այստեղ ամեն ինչ ավարտված է։ Մենք համաձայնագիր ունենք Մադրիդի «Ռեալի» և ևս մեկ պայմանավորվածություն ՊՍԺ-ի հետ, և բանակցություններն արդեն ավարտված են։ Այժմ Կիլիանը պետք է ընտրություն կատարի։

Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի առաջարկները հավասար են, նրանց միջև մեծ տարբերություն չկա, բայց մենք սպասում ենք, որ Մբապեն ընտրի այն, ինչ ցանկանում է։

Մադրիդի «Ռեալի» առաջարկը ենթադրում է մեր ամբողջական վերահսկողությունն իմիջային իրավունքների նկատմամբ։ Մյուս կողմի առաջարկության մեջ կա ֆինանսական փոխհատուցում [իրավունքների նկատմամբ վերահսկողության բացակայության համար]։ Երկու առաջարկները շատ չեն տարբերվում»,- ասել է Ֆայզա Լամարին: