Վատ է, որ Ջերարդը չի կարողանա խաղալ Մանչեսթեր Սիթիի դեմ. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ կատակել է, որ ցավ է զգում, որ «Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ Պրեմիեր լիգայի վերջին տուրում։

«Եթե ես կարողանայի որևէ հանդիպում խաղալ և օգնել Դորտմունդին կամ «Մայնցին», դա ինձ լրացուցիչ մոտիվացիա կտար»,- ասել է Կլոպը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բայց ես չեմ խաղում, Սթիվին նունպես չի խաղում, և շատ ավելի ցավոտ է, որ Սթիվին չի խաղում, քան՝ ես », – կատակել է գերմանացի մարզիչը:

«Լիվերպուլը» կարող է Անգլիայի չեմպիոն դառնալ միայն այն դեպքում, եթե «Սիթին» պարտվի կամ ոչ-ոքի խաղա «Աստոն Վիլայի» հետ, իսկ մերսիսայդցիները հաղթեն «Վուլվերհեմփթոնին»:

Հիշեցնենք, որ Ջերարդը եղել է «Լիվերպուլի» երկար տարիների ավագը, բայց այդպես էլ չի կարողացել հաղթել Պրեմիեր լիգան:

Պրեմիեր լիգայի վերջին տուրի բոլոր հանդիպումները կանցկացվեն կիրակի օրը՝ 19:00-ին: