Շմիդ. Չեմ կարծում, որ Մալենն ու Դյումֆրիսը կվերադառնան ակումբ

Հոլանդական ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդը կարծիք է հայտնել, որ թիմի անդամներ Դենզել Դյումֆրիսն ու Դոնիել Մալենն այլևս չեն վերադառնա ակումբ: 2 խաղացողն ել իրենց լավ են դրսևորել ԵՎՐՈ-2020-ի ժամանակ ու հայտնվել են գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում:

«Ես այլևս չեմ սպասում, որ նրանք կվերադառնան ակումբ: Դեռ մրցարջանի ավարտին էր պարզ, որ նրանք ցանկանում են հեռանալ երկրի սահմաններից: Կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա: Իհարկե, մեզ համար լավ կլիներ, որ մնային: Այդ ժամանակ մեր հնարավորություններն ավելի շատ կլինեին»,-Շմիդի խոսքերը մեջբերում Algemeen Dagblad-ը:

Հաղորդվում է, որ Դյումֆրիսին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Ինտերը», «Բավարիան» ու «Էվերթոնը», իսկ Մալենի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլն» ու Դորտմունդի «Բորուսիան»:

ԵՎՐՈ-2020-ի շրջանակում անցկացրած 4-ական խաղում Դյումֆրիսը դաձել է 2 գոլի, իսկ Մալենը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: