Ռոլան Գարոսում 2 հանդիպում կասկածվում են պայմանավորվածության մեջ

«Ռոլան Գարոսի» ընտրական փուլի երկու հանդիպում կասկածվում են պայմանավորվածության մեջ, հայտնում է L’Equipe-ը: Պարբերականի տվյալներով՝ դա հաստատել է Ֆրանսիայի ոստիկանությունում իրենց աղբյուրը։

Հիմնական կասկածը հարուցել է Բեռնաբե Սապատա Միրալես-Դուդի Սելա հանդիպումը, որում իսպանացին հաղթել է 6:3, 6:0 հաշվով։ Ուշադրություն է հրավիրել իրական ժամանակում կատարված խաղադրույքը: Խաղադրույքներ են կատարվել Սելայի մատուցման ժամանակ վերջինիս պարտության վրա։

Երկրորդ սեթը տևել է ընդամենը 16 րոպե, իսկ խաղադրույքների հիմնական հոսքը եղել է Հայաստանից, Կիպրոսից, և Ուկրաինայից ։

Կասկածի տակ է նաև Տիագո Մոնտեյրոյի և Թենիս Սանդգրենի հանդիպումը: Բրազիլացին առջևում էր 6:3, 5:1 հաշվով, սակայն մրցակիցը 3 սեթում հաղթել է 3:6, 7:6, 7:6 հաշվով։