Բրազիլացի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը կարող է տեղափոխվել Եվրոպա, հայտնում է Mundo Deportivon-ն:
«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Պալմեյրասի» 15-ամյա աստղ Էնդրիկին:
Կատալոնական ակումբը որոշել է, որ Էնդրիկը միանա «Բարսելոնային», երբ նա դառնա 18 տարեկան: Այժմ նա խաղում է «Պալմեյրասի» մինչև 20 տարեկանների երիտասարդական թիմում, չնայած նրան, որ ընդամենը 15 տարեկան է։
Ավելի վաղ հարձակվողն իր նորամուտը նշել էր Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականում և թիմի հետ հաղթել աշխարհի ամենահեղինակավոր պատանեկան մրցաշարերից մեկում՝ այնտեղ խփելով հինգ գոլ։