Վախենամ, որ մարդիկ ստիպված կլինեն երկար սպասել իմ հեռանալուն. Մոուրինյո

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր և Կառլո Անչելոտիի նկատմամբ վերաբերմունքի մասին.

-Արդյո՞ք Ձեզ և Անչելոտիին մի փոքր վաղ չէն ցուցակից դուրս թողել:

-Կարծում եմ՝ Կառլոյի դեպքում խնդիրն այն է, որ «Էվերտոնը» մարզելով դու չես հաղթի Չեմպիոնների լիգան:

Ինչ վերաբերում է ինձ, մարդիկ կարծում էին, որ ես կարող եմ տիտղոսներ նվաճել նոր թիմերի հետ, բայց սրանք այն թիմերը չէին, որոնցից ակնկալվում էին հաղթանակներ: Սակայն այս վերաբերմունքը հասկանալի է, երբ կարիերայի ընթացքում պարբերաբար ինչ-որ տիտղոս ես նվաճում։

Անձամբ ինձ չի անհանգստացնում այն, որ նախապատվությունը տրվում է երիտասարդ մարզիչներին։

Ես և Կառլոն այն մարզիչներն ենք, ովքեր իրենք կորոշեն, թե երբ է ավարտելու ժամանակը։ Ես վախենում եմ, որ մարդիկ ստիպված կլինեն երկար սպասել իմ հեռանալուն: Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում The Independent-ը: