Հայտնի է դարձել Բենզեմայի, Պավարի ու Վարանի կոնֆլիկտի պատճառը

Լրատվամիջոցները վերծանել են, թե ԵՎՐՈ-2020-ի շրջանակում ինչ կոնֆլիկտ է տեղի ունեցել Ռաֆայել Վարանի, Պոլ Պոգբայի ու Բենժամեն Պավարի միջև:

Երբ հաշիվը 3-1 է եղել, Պավարը անհանգստություն է հայտնել Վարանին, որ Պոգբան չի նահանջում պաշտպանություն, ինչը «Ռեալի» պաշտպանը փոխանցել է Ֆրանսիայի 6 համարին: Պոգբան մոտեցել է Պավարին ու ասել.

«Այդ ի՞նչ ես ասում»:

Այս խոսքերին Պավարը պատասխանել է, ինչը վերածվել է լեզվակռվի:

Հենց սա էլ եղել է պատճառներից մեկը, որ վերջնարդյունքում Ֆրանսիան պարտվել է Շվեյցարիային ու լքել պայքարը:

Հաղորդվում է, որ հանդերձարանում Պոգբան ներողություն է խնդրել Վարանից, սակայն կոնֆլիկտը չի հարթվել:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: