Սիթին կարող է 30 մլն ֆունտ վճարել Բարսելոնայի սանի համար

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյայով։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Պեպ Գվարդիոլայի ակումբն այս ամառ կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» սանին։ «Բրայթոնը» նրա համար «Խետաֆեին» 15,4 մլն ֆունտ է վճարել անցյալ ամառ, սակայն «Մանչեսթեր Սիթին» իսպանացուն ձեռք բերելու համար պետք է վճարի մոտ 30 մլն ֆունտ:

Գվարդիոլային դուր է գալիս Կուկուրելյայի ճկունությունը: Նա կարողանում է խաղալ ոչ միայն պաշտպանության եզրում, այլև կիսապաշտպանությունում:

Ժոաո Կանսելոն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր ձախ պաշտպանն է: Այս դիրքում է նաև Ալեքսանդր Զինչենկոն, ով ամռանը կարող է հեռանալ ակումբից։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։