Հնարավոր է, որ նրանք ԱՊԼ-ի պատմության լավագույն թիմերն են. Տուխել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Պրեմիեր լիգայում մրցակցության վերաբերյալ իր կարծիքով, գրում է Daily Mail-ը:

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք ավարտել մրցաշրջանը երրորդ տեղում, և դա մեզ համար առաջընթաց կլինի:

Բայց մենք աշխարհի ուժեղագույն լիգայում մշտապես գտնվում էինք լավագույն եռյակում, մրցում ենք առաջնության պատմության, թերևս, լավագույն թիմերի հետ («Մանչեսթեր Սիթի» և «Լիվերպուլ»):

Մենք մտահոգվելու առիթ չունենք, բայց միաժամանակ ունենք մեծ հավակնություններ, որոնք դեռ չենք կարողացել իրականացնել։ Որոշ չափով լավ աշխատեցինք, ինչ-որ տեղ գուցե նույնիսկ գերազանց, բայց միշտ ինչ-որ բան կա, որին պետք է ձգտել։

Կարող եմ խոստանալ, որ հնարավորության դեպքում կմնամ թիմում և պատրաստ կլինեմ քրտնաջան աշխատել։ Մենք մրցունակ կլինենք, թե ինչքանով` կտեսնենք»,- ասել է Տուխելը։