«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հարձակվող Մոհամեդ Սալահին խորհուրդ է տվել որքան հնարավոր է շուտ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
«Պրեմիեր լիգան սազում է նրան, Յուրգեն Կլոպը սազում է նրան, այս ակումբը սազում է նրան։ Եվ այստեղ նա դարձավ գերաստղ, ոչ մի այլ տեղ:
«Գուցե Սալահը կարող է աստղ լինել մեկ այլ թիմում: Բայց ես պետք է հիշեցնեմ Կոուտինյոյին և Վեյնալդումին, ովքեր հեռացան «Լիվերպուլից»՝ մտածելով, որ խոտածածկն այլ տեղ ավելի կանաչ է` աշխատավարձի առումով»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։