Սիմեոնեն դատի կտա նախկին կնոջը

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է դատի տալ իր նախկին կնոջը՝ Կարոլինա Բալդինիին, հայտնում է La Nacion-ը։

Այս որոշման պատճառ է հանդիսացել արգենտինացի մասնագետի նախկին կնոջ՝ հեռուստատեսությամբ հայտնվելը, որում նա պատմել է ընտանիքի ու նախկին ամուսնուց բաժանման մանրամասների մասին։

«Ես հոգնել եմ նրանից, ինչ նա բարձրաձայն ասում է: Նա լավ գիտի, որ ես երբեք չեմ խոսել տեղի ունեցածի և վնասի մասին։ Նա շարունակում է խոսել այնպես, կարծես ոչ ոք ոչինչ չի հիշում: Ես հոգնել եմ երեխաներիս մասին հոգալու և այս ամենից պաշտպանելու փորձերից։ Հետդարձի ճանապարհ չկա։ Նա խախտել է ամուր ընտանեկան օրենսգիրքը, իմ համբերությունն ավարտվել է»,- ասել է Սիմեոնեն:

Հիշեցնենք, որ Սիմեոնեն և Բալդինին ամուսնացած են եղել 1994-ից 2014 թվականներին։ Զույգը երեք ընդհանուր երեխա ունի։