Մոուրինյու․ Անգլիայի համար շատ հեշտ էր Ուկրաինայի դեմ, չափազանց հեշտ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի հավաքականի տարած հաղթանակն Ուկրաինայի նկատմամբ Եվրո-ի քառորդ եզրափակչում (4-0)։

«Ուկրաինայի դեմ Անգլիայի համար շատ հեշտ էր, չափազանց հեշտ։

Իհարկե, Անգլիան լավ խաղաց ու ինքը լուծեց իր առջև դրված խնդիրը, բայց, ինչպես սպասում էի, այստեղ խնդիր չէր էլ կարող ծագել։

Անգլիան միշտ առջևում էր խաղի մեջ ու կարող էր նաև 5-րդ գնդակը խփել։ Խնդիր չկար առհասարակ։ Ոչ վնասվածք, ոչ որակազրկում։ Եվ հիմա նրանք կիսաեզրափակչում են։ Այնտեղ ավելի բարդ կլինի, քանի որ Դանիան ավելի լավն է, քան Ուկրաինան։ Բայց Անգլիան ուժեղ է, լավ ու վստահ խաղ է ցուցադրում»,- նշել է Մոուրինյուն։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: