«Սասուոլոյի» պաշտոնական կայքը «հարձակման» է ենթարկվել «Միլանի» երկրպագուների կողմից Ա Սերիայի եզրափակիչ տուրի խաղի տոմսերի վաճառքի բացումից հետո, հայտնում է sempremilan.com-ը:
Պաշտոնապես Միլանին 18 հազար նստատեղ էր հատկացվել, բայց մարզադշտ հասնել ցանկացողների քանակը շատ ավելի շատ է։ Թվով 100 հազար երկրպագուն տոմս գնելու հյատ է ներկայացրել:
Երկրպագուները ցանկանում են աջակցել իրենց թիմին և օգնել նրան նվաճել Ա Սերիայի տիտղոսը 2011 թվականից ի վեր առաջին անգամ:
Վերջին տուրից առաջ «Միլանը» երկու միավորով գերազանցում է «Ինտերին»: «Ռոսոներիներին» առաջնության չեմպիոնի տիտղոսն ապահովելու վերջին խաղում անհրաժեշտ է գոնե 1 միավոր վաստակել: