Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը կարող է խաղարկվել լրացուցիչ խաղում։
B/R Football-ի վերլուծաբանները հաշվարկել են, թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի 38 տուրից հետո մրցաշարի հաղթողը չբացահայտվի։
Նման սցենարի համար «Լիվերպուլը» պետք է ոչ-ոքի խաղա «Վուլվերհեմփթոնի» հետ`5:5, իսկ «Մանչեսթեր Սիթին» 0:6 հաշվով պարտվի «Աստոն Վիլային»: Միայն այս դեպքում է հնարավոր կլինի «ոսկե հանդիպում» Պրեմիեր լիգայում։
38-րդ տուրից առաջ «քաղաքաբնակները» գլխավորում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորով առաջ անցնելով Յուրգեն Կլոպի թիմից։