Բեյլի գործակալ. Գարեթի կարիերայի հաջորդ քայլը կապված չի լինի փողի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։

«Գարեթի կարիերայի հաջորդ քայլը կապ չունի փողի հետ: Կլինի այնպես, ինչպես նա ուզում է: Նրա հետ բոլոր հարցերը կքննարկենք հունիսին Ուելսի հավաքականի հանդիպումներից հետո։

Կարո՞ղ է նա տեղափոխվել «Քարդիֆ»: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Մենք դեռ առաջարկներ չունենք, բայց «Քարդիֆի» տարբերակը շատ առավելություններ ունի։ Բեյլն այնտեղից է, այնտեղ ապրում են նրա հարազատները։ Իմ տեսանկյունից սա վիճելի տարբերակ է, բայց ես հիմա իմ կարծիքն եմ հայտնում, ոչ թե Գարեթինը։ Ես դեռ չեմ քննարկել այդ հարցը նրա հետ»,- Բարնետի խոսքերն է մեջբերում Wales Online-ը:

Բեյլը այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Մադրիդի «Ռեալի» ճամբարից: