ՊՍԺ-ն պատրաստ էր Մբապեին տալ համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ աշխատավարձը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ էր Կիլիան Մբապեին տալ համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ աշխատավարձը:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆրանսիական ակումբը հարձակվողին առաջարկել է պայմանագիր՝ աշխատավարձի կրկնակի բարձրացմամբ։ Նրա խոսքով՝ Մբապեն ամսական կստանարմոտ 4,7 մլն եվրո և կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Բացի այդ, փարիզցիները Մբապեին կտային ստորագրման բոնուս՝ 118 մլն եվրո: Պայմանագրով նախատեսված էին բոնուսներ՝ գոլերի քանակի, «Ոսկե գնդակը» ստանալու և Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Մբապեն լիակատար վերահսկողություն կունենար իմիջի իրավունքների վրա:

ՊՍԺ-ն գիտի, որ հարձակվողը շատ ավելի քիչ գումար է ստանալու «Ռեալում», և ֆինանսական ասպեկտը չի ազդել ապագայի վերաբերյալ նրա որոշման վրա:

Այժմ ՊՍԺ-ն դադարեցրել է պայքարը 23-ամյա հարձակվողի համար։ Ակումբը սպասում է, որ Կիլիանը շուտով կհայտարարի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 36 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսը։