Ալկարասը նշել է, թե ինչ հատկանիշներ կվերցներ Նադալից, Ֆեդերերից և Ջոկովիչից

Աշխարհի 6-րդ ռակետ իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը պատմել է, թե ինչ որակներ կվերցներ իր հայրենակից Ռաֆայել Նադալից, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից և սերբ Նովակ Ջոկովիչից, ովքեր ունեն համապատասխանաբար 21, 20 և 20 Մեծ Սաղավարտի տիտղոսներ։

«Ռաֆայից ես կվերցնեի մարտական ​​ոգին։ Նա երբեք չի հանձնվում, չի հրաժարվում ոչ մի խաղարկումից, ինքն իրեն զոհաբերում է, քրտնաջան աշխատում։ Ֆեդերերն ունի էլեգանտություն, հարվածների բազմազանություն և այն թենիսը, որը նա կարող է ցուցադրել հանդիպման ժամանակ։ Ջոկովիչն ունի էլաստիկություն ու ֆիզիկական տվյալներ, որոնք ևս կցանկանայի ունենալ»,- 19-ամյա Ալկարասի խոսքերն է մեջբերում արգենտինական La Nacion-ը։