Իտալիայում կարծում են, որ ազգային հավաքականը դեռ կարող է մասնակցել Աշխարհի առաջնությանը

Իտալիայի օլիմպիական կոմիտեի նախկին պաշտոնյա Ֆրանկո Սիմենտին ասել է, որ Իտալիայի հավաքականը Քաթար մեկնելու հնարավորություն ունի։

«Դեռևս հնարավորություն կա տեսնելու Իտալիային Աշխարհի առաջնությունում, և դա ավելի իրատեսական է, քան մարդիկ կարծում են», – ասել է Սիմենտին GR Parlamento-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Էկվադորի ազգային հավաքականին իր խաղացողներից մեկի հետ կապված փաստաթղթերը կեղծելու համար։

«Եթե դա տեղի ունենա, Էկվադորը պետք է փոխարինվի մեկ այլ հավաքականով, և ՖԻՖԱ-ի կանոններն ասում են, որ դա պետք է լինի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի ամենաբարձր դիրք ունեցող հավաքականը: Այս պահին դա Իտալիան է»,- ասել է պաշտոնյան։