Բրազիլացի տաղանդը մերժել է Յունայթեդին և Լիվերպուլին հանուն իր երազանքի ակումբի

Բրազիլացի տաղանդավոր ֆուտբոլիստ Էնդրիկը կարող էր պայմանագիր կնքել անգլիական ֆուտբոլի գրանդներից մեկի հետ։

15-ամյա հրաշամանուկի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն խաղացողը որոշել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել բրազիլական «Պալմեյրասի» հետ։

Ինչպես նշում է Daily Star-ը, «Պալմեյրաս» տեղափոխվելը Էնդրիկի մանկության երազանքն էր: Նա շուտով կստորագրի պայմանագիրը, որը հաշվարկվելու է մինչև 2023 թվականի կեսերը։

Պատանեկան և երիտասարդական մակարդակներում ֆուտբոլիստը 175 խաղում դարձել է 171 գոլի հեղինակ:

Նշվում է նաև, որ ավելի վաղ բրազիլացին հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում։