Ռոմայի երկրպագուն ակումբի խանութից մարզաշապիկ է գողացել

Իտալական «Ռոմայի» երկրպագուն գողացել է ակումբի մարզաշապիկը խանութից և արդարացրել է գողությունը՝ նշելով «Մոուրինյոյի էֆեկտը»։

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչում տարած հաղթանակը ոգևորել է քաղաքին։ Բանը հասնում է նրան, որ երկրպագուները սկսում են իրենց ոչ ադեկվատ պահել։ Հռոմի կենտրոնում գտնվող ակումբային խանութից մի երկրպագու գողացել է «Ռոմայի» մարզաշապիկը, գրում է Corriere dello Sport-ը։

Ի պաշտպանություն իր արարքի նա ոստիկաններին ասել է հետևյալը. «Մոուրինյոյի «Ռոման» ինձ խենթացնում է. մենք Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում ենք։ Ես չկարողացա դիմադրել գայթակղությանը»:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանությունը ազատ է արձակել 29-ամյա տղամարդուն, իսկ մարզշապիկը հետ է վերադարձվել:

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ «Ռոմա»-«Ֆեյենորդ» հանդիպումը կկայանա մայիսի 25-ին՝ Տիրանայում։