Ռիկելմե. Նա հեղափոխություն արեց համաշխարհային ֆուտբոլում

«Վիլյառեալի» և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն բարձր է գնահատել Սերխիո Բուսկետսի ներդրումը համաշխարհային ֆուտբոլում։

«Նա աշխարհում միակ հենակետային կիսապաշտպանն է, ով խաղադաշտում կատարում է «տասը» համարի դերը և ամեն ինչ ճիշտ է անում։

Բուսկետսը շրջել է համաշխարհային ֆուտբոլն ու իսկական հեղափոխություն արել դրանում։ Այնպիսի ֆուտբոլիստ ինչպիսին Բուսկետսն է, աշխարհում այլևս չկա»,- Ռիկելմեի խոսքերն է փոխանցում Ole-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 50 հանդիպում և դարձել3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։