Ջոկովիչը նշել է, թե որ ֆուտբոլիստն է իրեն ոգեշնչում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը լրագրողներին պատմել է իրեն ամենաշատը ոգեշնչող ֆուտբոլիստի մասին, փոխանցում է

Ջոկովիչն ասել է, որ հիանում է «Միլանի» փորձառու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչով: Թենիսիստը նշել է, որ հարձակվողը անհավանական խաղ է ցուցադրում, չնայած արդեն 40 տարեկան է, ինչը շատ տպավորիչ է և դրդում է նրան հնարավորինս երկար զբաղվել իր սիրած գործով։

Հարկ է նշել, որ մինչ այդ սերբը «Միլանին» անվանել էր իր սիրելի թիմը։

Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում խփել է 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։