Երկար էի սպասել հարմար պահի, որպեսզի անեմ դա. Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ երկար ժամանակ է նախապատրաստվել 11 մետրանոց հարվածը «պանենկա» ոճով իրացնելուն։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում Բենզեման այդ ոճով կարողացավ գրավել Էդերսոնի դարպասը։

«Ես երկար ժամանակ մարզում էի «պանենկան» և պարզապես սպասում եմ հարմար պահի: Դա եղավ մի խաղում, որտեղ մեծ ճնշում կար: Այդպիսի ճնշումը թույլ է տալիս նման հնարքներ անել, համենայն դեպս ինձ մոտ այդպես է ստացվում»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Այդ գոլի շնորհիվ ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռեալը» զիջեց «Սիթիին» ոչ թե 2:4, այլ 3:4 հաշվով: