Կատալոնական «Բարսելոնան» և «Լոնդոնի» Չելսին ամառային տրանսֆերայն պատուհանի ընթացքում ցանկանում են համալրվել «Լիդսի» ֆուտբոլիստ Ռաֆինյայով:
Այսօր իր փոդքաստում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ասել է, որ մինչև մարտի սկզբին պատժամիջոցների սահմանումը, «Չելսին» մի քանի հանդիպում է ունեցել «Լիդսի» հետ Ռաֆինյայի տրանսֆերի վերաբերյալ: Ակումբների միջև դրական բանակցություններ են եղել, բայց հետո «Չելսին» չի կարողացել երկխոսություն վարել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաֆինյան արդեն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Եթե «Լիդսը» դուրս մնա Պրեմիեր լիգայից, ապա բրազիլացին տրանսֆերային շուկայում հասանելի կլինի 25 միլիոն եվրոյի դիմաց:
25-ամյա վինգերը «Լիդսի» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման` դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: