Ես հաղորդագրություն կուղարկեմ Տրիպիերին և օգնություն կխնդրեմ. Քեյն

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ հաղորդագրություն կգրի «Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպիերին՝ խնդրելով նրան ողջ ուժերը ներդնել «Արսենալի» հետ խաղում։

«Ես հաղորդագրություն կուղարկեմ Կիրան Տրիպիերին, որպեսզի նա և իր թիմակիցները ողջ ներուժով խաղան:

«Արսենալի» համար դժվար խաղ է լինելու, ես կհոգամ դրա մասին»,- ծիծաղելով ասել է «Տոտենհեմի» հարձակվողը։

Տրիպիերը, ով այժմ պաշտպանում է «Նյուքասլի» գույները, նախկինում Քեյնի հետ խաղացել է «Տոտենհեմում»:

Ներկա պահին Անտոնիա Կոնտեի սաները երկու միավորով գերազանցում են Միկել Արտետայի թիմին Պրեմիեր լիգայի չորրորդ տեղի համար պայքարում: Միևնույն ժամանակ, «Արսենալը» մեկ խաղ պակաս ունի անցկացրած: «Զինագործները» իրենց հանդիպումը կանցկացնեն այսօր` 23:00-ին, «Նյուքասլի» հետ: