Ցանկանում եմ տանջվել` դիտելու եմ Արսենալի խաղը. Կոնտե

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ պատրաստվում է դիտել «Արսենալ» – «Նյուքասլ» հանդիպումը։

«Իհարկե, ես կդիտեմ խաղը, քանի որ սիրում եմ ֆուտբոլը, ուզում եմ դիտել և տանջվել:

«Արսենալն» իսկապես լավ աշխատանք է կատարել այս մրցաշրջանում: Նրանք Եվրոպայում չեն խաղացել, իսկ այժմ Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն ունեն»,- իտալացի մասնագետի խոսքերն էփոխանցում Sky Sports-ը:

Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթեց «Բարնլիին» և առաջնության չորրորդ տեղի համար պայքարում 2 միավորով առաջ պոկվեց «զինագործներից»։ Միևնույն ժամանակ, «Արսենալը» դեռ մեկ խաղ պակաս ունի անցկացրած:

«Արսենալի» և «Նյուքասլի» միջև հանդիպումը կկայանա այսօր` 23:00-ին: