Կամավինգան բացատրել է, թե ինչպես է Ռեալը տարբերվում աշխարհի բոլոր ակումբներից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հիանալի նկարագրել է, թե ինչպես է մադրիդյան ակումբի մտածելակերպը տարբերվում բոլորից։ Չորս նախադասությունը բավական է եղել դրա համար։

«Ես շատ զարմացա, երբ ոչ ոք չտոնեց հաղթանակը Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում։ Դրանից հետո ես հասկացա, որ այստեղ ամեն ինչ շատ է տարբերվում «Ռենից»։ Այնտեղ մենք կարող էինք անել այն, ինչ ցանկանում էինք՝ ցանկացած խաղում հաղթելուց հետո։ Այստեղ էմոցիաները մոլեգնում են միայն իսկապես կարևոր հանդիպումներում հաղթանակներից հետո»,- ասել է երիտասարդ ֆրանսիացին Marca-ին տված հարցազրույցում:

19-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը միացել է Մադրիդի «Ռեալին» անցած ամառ 30 միլիոն եվրոյի դիմաց «Ռենից»: