Հպարտանում եմ ձեզնով․ Էրիկսենի նամակը՝ խաղընկերներին

«Ինտերի» ու Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը WhatsApp-ով հաղորդագրություն է ուղարկել ազգային թիմի խաղընկերներին Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Չեխիայի դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակից հետո։

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ կիսապաշտպանը գրել է․ «Հպարտանում եմ ձեզնով»։

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին տուրի՝ Ֆինլանդիայի դեմ խաղում Էրիկսենի մոտ սրտի կանգ էր եղել։

Եվրո-2020-ի կիսաեզրափակչում դանիացիները կխաղան Անգլիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: