Իտալական գրանդը հետաքրքրված է Ալլերի ծառայություններով

«Միլանը» պատրաստ է գնել «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլերի տրանսֆերը, հայտնում է իտալական Calciomercato-ն։

Ամստերդամցիները բաց կթողնեն 27-ամյա խաղացողին, եթե այս ամառ ստանան 40 մլն եվրոյի առաջարկ:

Այս մրցաշրջանում Ալլերը բոլոր մրցաշարերում խփել է 34 գոլ, այդ թվում՝ 21-ը Էրեդիվիզիում, ուստի խաղացողի տրանսֆերի նկատմամբ պահանջարկը հսկայական է:

Իվուարցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։