ՄՅՈՒ-ն հետաքրքրված է Չելսիի առաջատարներից մեկի ծառայություններով

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն այս ամառ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ այդ տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Հիշեցնենք, որ Կանտեի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Այս մրցաշրջանում 31-ամյա ֆրանսիացին «կապույտների» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։