Ռունի․ Պոգբան Եվրո-2020-ի լավագույն խաղացողն էր՝ մինչև Ֆրանսիայի հավաքականի դուրս մնալը

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին խոսել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ Եվրոպայի առաջնությունում ելույթներից ունեցած տպավորություններով․

«Ես, ինչպես շատերը, ֆրանսիացիներին ֆավորիտ էի համարում Եվրո-ում, իսկ թիմը շատ հիասթափեցրեց։ Սա առանձնահատուկ անհաջողություն էր Պոլ Պոգբայի համար։ Նա մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն էր, քանի դեռ Ֆրանսիայի հավաքականը դուրս չէր մնացել մրցաշարից։

Փոխանցումները, որոնք նա կատարում էր Կարիմ Բենզեմային և Կիլիան Մբապեին, պարզապես անհավանական էին։ Նրան օգնեց նաև այն, որ Ն՛Գոլո Կանտեն իր խաղընկերն է, բայց կարծում եմ՝ Պոլի հաջող ելույթների հիմնական պատճառը ճիշտ ընտրված դիրքն էր կիսապաշտպանությունում։ թիմակիցն էր կիսապաշտպանությունում։ Նա խաղում էր ավելի խորքից, քան « Մանչեսթեր Յունայթեդում»,- Ռունիի խոսքերն է փոխանցում The Sunday Times-ը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականը Եվրո-ից դուրս մնաց 1/8 եզրափակչից, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց Շվեյցարիային։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: