Բավարիայից պայմանագրի առաջարկ չստացա և որոշեցի հեռանալ․ Լևանդովսկի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացահայտ հայտարարել է, որ որոշել է հեռանալ թիմից։

Լեհ ֆուտբոլիստը չի բացառել, որ սա իր վերջին մրցաշրջանն է մյունխենյան ակումբում։

«Բավարիայից» պայմանագրի առաջարկ չստացա և որոշեցի հեռանալ. մենք պետք է գտնենք լավագույն լուծումը իմ և ակումբի համար»,- ասել է Լևանդովսկին Bild-ին տված հարցազրույցում։

Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Վոլֆսբուրգի» հետ խաղում (2:2) Լևանդովսկին խփեց իր 50-րդ գոլն այս մրցաշրջանում։ Մյունխենցիների հետ պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։