Բելգիացի դարպասապահը 19-րդ տեղն է զբաղեցրել Եվրատեսիլում

«Էքսելսիորի» դարպասապահ Ժերեմի Մակիեսեն ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում։

Երաժշտական ​​մրցույթի եզրափակիչը կայացել է Թուրինում (Իտալիա) մայիսի 15-ի գիշերը։ Մակիեսեն կատարել է «Miss You» երգը։ Խաղացողը վաստակել է 64 միավոր և զբաղեցրել է 19-րդ տեղը։

Միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց Ռոզա Լինը։ Երգչուհին մրցույթին ներկայանում էր «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է։

Մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող «Kalush Orchestra» խումբը։Ընդհանուր միավորներով երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան էր, երրորդում` Իսպանիայի ներկայացուցիչը։ Հավելենք, որ Ուկրաինան ձայների ճնշող առավելություն ստացավ հանդիսատեսի քվեարկության արդյունքում։

Հայաստանը 20-րդ տեղում էր՝ 61 միավորով։: Եզրափակչին մասնակցում էր 25 երկիր։