Վեսթ Բրոմվիչի դարպասապահը՝ անգլիական գրանդների դիտակետում

Լոնդոնի «Տոտենհեմը» մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է պայմանագիր կնքել դարպասապահ Սեմ Ջոնսթոնի հետ, հայտնում է Mirror-ը։

Ֆուտբոլիստն այժմ պաշտպանում է «Վեսթ Բրոմվիչի» գույները:

29-ամյա դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Այս մրցաշրջանում 29-ամյա դարպասապահն անցկացրել է 36 հանդիպում, որոնցում բաց է թողել 33 գնդակ։ Ջոնսթոնը 15 խաղում անառիկ է պահել սեփական դարպասը։