Ես չտեսա Էվրայի և Բերբատովի բնավորությունը, երբ իմ Բարսելոնան ջախջախեց նրանց ՉԼ-ի եզրափակչում. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կրկին պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Պատրիս Էվրայի և Դիմիտար Բերբատովի խոսքերին, թե իսպանացին չի ցանկանում ուժեղ բնավորությամբ անհատականություններ տեսնել իր թիմերում։

«Ես չտեսա Էվրայի և Բերբատովի բնավորությունը, երբ իմ «Բարսելոնան» ջախջախեց նրանց Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։ Այսպիսով, իսպանացին ակնարկել է 2011 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ նրա «Բարսելոնան» «Ուեմբլիում» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Էվրան և Բերբատովը նախկինում ասել են, որ Գվարդիոլան չի ցանկանում ուժեղ բնավորությամբ ֆուտբոլիստներ տեսնել «Մանչեսթեր Սիթիում»՝ ակնարկելով այն կոնֆլիկտների մասին, որոնք Պեպը նախկինում ունեցել է Զլատան Իբրահիմովիչի և Սամուել Էտո’Օի հետ: