Ռոմայի սանը մոտ է Լացիո տեղափոխվելուն

Միլանի կենտրոնական պաշտպան և ավագ Ալեսիո Ռոմանյոլին շուտով ևս մեկ հանդիպում կանցկացնի հռոմեական «Լացիոյի» ներկայացուցիչների հետ։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Նշվում է, որ Մինո Ռայոլայի մահից հետո Ռոմանյոլիին իրենց ծառայություններն են առաջարկել իտալացի առաջատար գործակալներին, սակայն ֆուտբոլիստը ոչ մի փոփոխություն չի կատարել եւ վստահել է Ռայոլայի գործակալությանը։

27-ամյա իտալացու պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Ազատ գործակալի կարգավիճակով իտալացու տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Լացիոն» է, որը մի քանի ամիս ակտիվ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ։

Ռոմանյոլին եղել է «Լացիոյի» պատմական և ոխերիմ մրցակից «Ռոմայի» սանը, ինչպես նաև հանդիպումներ է անցկացրել առաջին թիմի կազմում: