ՊՍԺ-ն կողմնորոշվել է Մեսսիի և Նեյմարի ապագայի հարցում

Հայտնի է դարձել արգենտինացի Լիոնել Մեսսիի և բրազիլացի Նեյմարի հետագա ճակատագիրը ֆրանսիական ՊՍԺ-ում։

Ինչպես հայտնում է ESPN-ը, երկու աստղային հարձակվողներն էլ հաջորդ մրցաշրջանում կմնան Փարիզում։ Ակումբի ղեկավարությունն ակնկալում է, որ Մեսսին կկարողանա լիովին հարմարվել նոր առաջնությանը, իսկ նրա երկրորդ մրցաշրջանը շատ ավելի վառ կլինի, քան առաջինը։

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ՊՍԺ-ն այնքան էլ գոհ չէ բրազիլացի հարձակվողի խաղից, սակայն նրանք կպահեն վերջինիս, քանի որ դժվար թե գնորդ գտնվի նրա համար: