Լևանդովսկին ակնարկել է Նագելսմանին, որ Բավարիան վերջինիս տակտիկայի պատճառով է վատ խաղում

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին լարված հարաբերություններ ունի թիմի մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ:

Ինչպես հայտնում է Sport1.de-ն, մրցաշրջանի երկրորդ կեսի ընթացքում հարձակվողը Նագելսմանին մի քանի անգամ ակնարկել է, որ «Բավարիայի» խաղը տուժում է վերջինիս ընտրած մարտավարությունից: Բացի այդ, Լևանդովսկին չափազանց ծանր է համարում «Բավարիայի» մարզումները Նագելսմանի գլխավորությամբ։

Լևանդովսկու պահվածքից պարզ է դարձել, որ նա դժգոհ է ակումբում տիրող իրավիճակից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լեհ հարձակվողը «Բավարիայի» ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։ Լևանդովսկու տրանսֆերը գնահատվում է 35-40 մլն եվրո։