Կոուտինյոն հսկայական ֆինանսական կորուստ է կրել Բարսելոնայից հեռանալուց հետո

Բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, ով մշտական ​​հիմունքներով տեղափոխվեց «Ասթոն Վիլա», լուրջ կորուստների գնաց հանուն այս տրանսֆերի` ֆինանսական տեսանկյունից։

Բրազիլացին համաձայնել է աշխատավարձի 70%-ից ավելի կրճատմանը, հայտնում է Sky Sports-ը: Պայմանագրի պայմաններով նա անգլիական ակումբում շաբաթական կվաստակի մոտ 146 հազար եվրո։

Իր նախորդ ակումբում՝ «Բարսելոնայում», 29-ամյա ֆուտբոլիստը ստանում էր 550 հազար եվրո՝ առանց հարկերի:

Կոուտինյոյի՝ «Ասթոն Վիլա» տեղափոխության մասին հայտարարվել էր մայիսի 12-ին։ Կողմերը պայմանագիր են կնքել չորս տարով։