Ռոնալդու. Հաղթանակների ու ձեռքբերումների ծարավը չի մարում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող մրցանակին արժանանալու տպավորություններով:

«Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացողի իմ երկրորդ մրցանակը և վեցերորդն իմ կարիերայում:

Ես նույն ուրախությունն եմ զգում տիտղոսից և մրցանակից, ինչ որ զգում էի կարիերայիս առաջին օրերին: Հաղթանակների ու ձեռքբերումների ծարավը չի մարում։ Շնորհակալություն բոլորին, ովքեր դա հնարավոր դարձրին»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը սոցցանցերում։

Ապրիլին Ռոնալդուն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում և խփել 5 գոլ։