Բարսելոնայի և երկրպագուների համար նա Աստծո պես էր. Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Լիոնել Մեսսիին անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։

«Մեսսին «Բարսելոնայի» ամենակարևոր խաղացողն էր [Պեպ Գվարդիոլայի օրոք]: Ես միշտ ասել եմ, որ Մեսսին պետք է գավաթներ նվաճելու համար։ Բայց դրա համար անհրաժեշտ է նաև լավ թիմ: Հիմա 80-ականների նման չէ, հնարավոր չէ միայնակ գավաթներ վերցնել։

Մեսսին այդ թիմում առանցքային խաղացող էր, նա մեծ դեր ուներ։ Ինձ համար Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։

-Ձեզ տհա՞ճ էր, որ նա հեռացավ «Բարսայից» և տեղափոխվեց ՊՍԺ:

-Այո: Հիանալի կլիներ, եթե նա մնար «Բարսայում» մինչև իր կարիերայի ավարտը:

Բայց ես հասկանում եմ, թե ինչ է տեղի ունեցել: Նախորդ նախագահի և նրա կառավարման գործելակերպի պատճառով ակումբը հսկայական տնտեսական խնդիրներ ունեցավ։

«Բարսելոնայի» և երկրպագուների համար նա Աստծու պես էր: Հիանալի կլիներ, եթե նա մնար»,- ասել է Պիկեն Գարի Նևիլի հետ հարցազրույցում։