Արսենալը պաշտոնական առաջարկ է կատարել Մանչեսթեր Սիթիին

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական առաջարկով դիմել է «Մանչեսթեր Սիթիին»՝ հարձակվող Գաբրիել Ժեզուսին ձեռք բերելու համար: Ըստ Goal-ի՝ «զինագործները» բրազիլացի հարձակվողի համար առաջարկել են 50 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է բրազիլացի հարձակվողից բաժանվել մոտ 60 միլիոն եվրոյով։ Եվ դա այն դեպքում, երբ Ժեզուսի պայմանագիրը Խոսեպ Գվարդիոլայի թիմի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։

Հիշեցնենք, որ «Արսենալը» հարձակվող է փնտրում այն ​​բանից հետո, երբ թիմը լքեց նախկին ավագ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով ձմռանը անվճար միացավ «Բարսելոնային»:

25-ամյա բրազիլացին այս մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում` դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: