Ռոնալդուն Յունայթեդի ակումբային ռեկորդ է սահմանել

Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում 6-րդ անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն առաջ է անցել Ուեյն Ռունիից և սահմանել է ակումբային ռեկորդ: Ռունին ունեցել է 5-ը:

Պրեմիեր լիգայի ռեկորդը կիսում են հարձակվողներ Սերխիո Ագուերոն և Հարի Քեյնը, ովքեր 7-ական անգամ ճանաչվել են ամսվա լավագույն խաղացող:

Ռոնալդուն Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի անցկացրած 30 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ: