ՊՍՎ-ն Նիդերլանդների առաջնության պատմության ռեկորդ է սահմանել

Նիդերլանդների Էրեդիվիզիեի 33-րդ տուրում ՊՍՎ-ն դժվարությամբ հաղթեց ՆԷԿ-ին` 3:2 հաշովով:

Այս խաղում ՊՍՎ-ի երկրորդ գոլը խփեց Էրիկ Գուտյերեսը, ում համար դա մրցաշրջանի առաջին գոլն էր։ Գուտիերեսը ՊՍՎ-ի 21-րդ խաղացողն է, ով գոլ է խփում այս մրցաշրջանում Էրեդիվիզիեում:

Առաջնության մեկ մրցաշրջանում, մեկ թիմի կազմից այսքան ֆուտբոլիստ երբեք աչքի չէր ընկել: Սա բացարձակ ռեկորդ է ոչ միայն ՊՍՎ-ի, այլ նաև մրցաշարի ողջ պատմության համար։