Ռոմերո. Բարսելոնան կվաճառի Դե Յոնգին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից:

Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ կիսապաշտպանին «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք կբերի մինչև այս ամսվա վերջ, հավանականությունը 95 տոկոս է։ Տրանսֆերի գումարը կկազմի 70-80 մլն եվրո։

Կատալոնական ակումբը կարծում է, որ հոլանդացին զգալիորեն կկորցնի իր արժեքը, եթե թիմում մնա ևս մեկ մրցաշրջան և չկարողանա ճիշտ ձևով բացվել։ Տրանսֆերի մտադրությունը պայմանավորված է տնտեսական պատճառներով։

Այս մրցաշրջանում Դե Յոնգը Լա լիգայում անցկացրել է 31 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։