Մանչեսթեր Սիթիի փայլուն ցուցանիշն Անգլիայի առաջնության պատմության մեջ

«Մանչեսթեր Սիթին» Պրե,իեր լիգայի շրջանակում հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեց «Վուլվերհեմփթոնին»:

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին 5 հանդիպումներում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է ընդհանուր 22։2 հաշվով։

«Քաղաքաբնակները» այս ընթացքում հաղթել են «Բրայթոնին» (3:0), «Ուոթֆորդին» (5:1), «Լիդսին» (4:0), «Նյուքասլին» (5:0) և «Վուլվերհեմփթոնին» (5:1): ):

Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ոչ մի ակումբի չի հաջողվել 5 անընդմեջ հաղթանակ տանել 3 կամ ավելի գնդակի տարբերությամբ։

Պեպ Գվարդիոլայի թիմը հաջորդ տուրում կխաղա «Վեսթ Հեմի» հետ։