Ցավոք սրտի, դա շատ լավ տրանսֆեր է. Կլոպ

Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», գրում է Daily Mail-ը:

«Լիվերպուլի» մարզիչը պատասխանել է այն հարցին, թե որքանով նորվեգացին կուժեղացնի «քաղաքաբնակների» կազմը:

«Շատ կուժեղացնի։ Նա լավ խաղացող է:

«Սիթին» երբեք չի եղել և չի լինի թիմ, որը հաղթում է մեկ խաղացողի շնորհիվ։ Նրանք առանձնահատուկ խաղաոճ ունեն:

Կարծում եմ՝ Էրլինգը հանկարծ կհասկանա, որ ոտքով շատ գոլեր է խփելու հեռավոր դարպասաձողի մոտ` ոտքը առաջ պարզելով։ Նրան դա դուր կգա:

սկական «հրեշ» է։ Նա մի քանի անգամ վնասվածք է ստացել Դորտմունդում, բայց երբ մարզավիճակում է, ապա անկասելի է: Ցավոք սրտի, դա շատ լավ տրանսֆեր է»,- ասել է Կլոպը։