Անչելոտին խոստովանել է, որ մրցաշրջանի սկզբում կասկածներ ուներ Ռեալում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին լրագրողներին խոստովանել է, որ կասկածներ ուներ Չեմպիոնների լիգայում ակումբի հաջողության հասնելու կարողության վերաբերյալ:

«Ես որոշ կասկածներ ունեի: Մրցելով անգլիական թիմերի և Եվրոպայի ուժեղագույն ակումբների հետ՝ ես չգիտեի, թե իրականում ինչպես կլինի։ Բայց ի վերջո ես վստահություն ձեռք բերեցի, որ մենք մրցունակ կլինենք բոլոր մրցաշարերում: Եվ հիմա դա բոլորը տեսնում են»,- մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը AS-ը։

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի փլեյ-օֆֆում «Ռեալը» հաղթել է ՊՍԺ-ին, «Չելսիին», «Մանչեսթեր Սիթիին»։

Այժմ վճռորոշ խաղում «Ռեալի» մրցակիցը կլինի «Լիվերպուլը»։ Խաղը կկայանա մայիսի 28-ին` Փարիզում։