Պատրի՛ս, եթե դու այստեղ լինեիր, ես ցույց կտայի իմ խաղացողների բնավորությունը. Գվարդիոլա

Պեպ Գվարդիոլան պատասխանել է Պատրիս Էվրայի քննադատությանը։

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանն ասել էր, որ իսպանացին չի կարող մարզել բնավորություն ունեցող խաղացողների իսկ թիմում առաջատարներ իրեն պետք չեն։

«Ինձ բնավորություն ունեցող խաղացողներ պետք չե՞ն։ Դե, Պատրիս, ես համաձայն չեմ: Ես ինքս չեմ խաղում: Ինձ անհատականություններ և լավ խաղացողներ են պետք խաղալու համար, այլապես չէինք լինի այնտեղ, որտեղ հիմա ենք։

Ես լավ, անհավանական խաղացողներ եմ ունեցել «Բարսելոնայում», «Բավարիայում» և այստեղ: Ես կարող էի բնավորությամբ խաղացողների լավ ցուցակ կազմել։ Նրանցից շատերը հաղթել են Աշխարհի, Եվրոպայի, Չեմպիոնների լիգայի, ազգային առաջնություններում։

Պատրիս, եթե դու այստեղ լինեիր, ես ցույց կտայի իմ խաղացողների բնավորությունը, նրանք դա հաստատ ունեն։

Միգուցե Էվրան իրավացի է։ Կամ գուցե նա այպես է խոսել, որպեսզի աշխատանք ստանա «Մանչեսթեր Յունայթեդում»: Միգուցե հիմա լավ շանսեր կան»,- «Մանչեսթեր Սիթիի» մարզչի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։