Օբամեյանգ. Նա իմ կրտսեր եղբայրն է

«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կիսվել է «Սելտայի» հետ խաղի (3:1), ինչպես նաև իր թիմակից Ուսման Դեմբելեի ապագայի մասին կարծիքներով։

«Մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, առաջին խաղակեսը մի փոքր դժվար էր, երկրորդը շատ ավելի լավ անցավ: Առաջին խաղակեսում մենք բազմաթիվ անգամ կորցրինք գնդակը. պետք է կատարելագործվենք այս բաղադրիչում, իսկ ես առաջինն եմ, որ դա պետք է անեմ: Շատ ենք աշխատելու, որպեսզի հեշտ գոլեր բաց չթողնենք։ Մենք երեք գոլ խփեցինք, ինչը լավ է։

Իմ համագործակցությունը Դեմբելեին հե՞տ: Նա իմ կրտսեր եղբայրն է։ Առաջին օրվանից, երբ նա եկավ Դորտմունդ, մենք այդպիսի հարաբերություններ ունեինք։ Այժմ նա իրեն լավ է դրսևորում, հիանալի մարզավիճակում է: Հուսով եմ, որ Ուսմանը կմնա «Բարսելոնայում»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Fichajes-ը՝ հղում անելով Movistar TV-ին: